Սպորտ

Չեմպիոնների լիգա. հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ այս շաբաթ կայացած հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Արգենտինացի հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել 1/4 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղում (3-0):

Բացի Մեսսիից, լավագույնի կոչմանը հավակնում էին «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը, «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը և «Լիվերպուլից» Ռոբերտո Ֆիրմինոն:

Դե Լիգտը հաղթական գոլի հեղինակ էր դարձել «Յուվենտուսի» դեմ խաղում, Սոն Հին Մինը դուբլ էր ձևակերպել «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում, իսկ Ֆիրմինոն գոլով աչքի էր ընկել «Պորտուի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնան» մրցելու է «Լիվերպուլի» հետ, իսկ «Այաքսը»՝ «Տոտենհեմի»:

armsport.am

Ավելին
Back to top button