ՆորություններՏնտեսական

«Պետք է քննարկում լինի մասնագետների հետ, հիմա խորհրդարանում ցեմենտի մասնագետ կա՞». Գագիկ Ծառուկյան

«Երեկվա հանդիպումը եղել է շատ ջերմ, քննարկել ենք ներդրումային հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վարչապետի հետ հանդիպմանը:

Ծառուկյանը նշեց, որ վարչապետը կողմ է, որ տնտեսությունը զարգանա, երկրի վիճակը լավ լինի: Խոսելով ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրների մասին՝ Ծառուկյանը նշեց. «Այսօր պետք է քննարկվի իրականությունը, հատուկ դրա համար եկել եմ ելույթ ունենամ, գնամ»: «Եթե այսօր «Իմ քայլը» որոշում է կայացնում, որ կլինկերը չհարկվի, պատասխանատուն ինքն է, մենք առաջարկում ենք մեր տեսակետը»,- ավելացրեց Ծառուկյանը:

«Հիմնական խնդիրը պետք է ճիշտ ներկայացվի, չկա իմ ու քոնը, ժողովուրդը սպասելիք ունի նոր իշխանությունից: Պետք է քննարկում լինի մասնագետների հետ, հիմա խորհրդարանում ցեմենտի մասնագետ կա՞»,- նշեց ԲՀԿ ղեկավարը:

Ավելին
Back to top button
Close