Նորություններ

«Իհարկե վստահում եմ ԱԱԾ-ի գործողություններին». Լենա Նազարյան

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին, նշեց, որ փաստերը հասանելի չեն, նախաքննության մարմինը դեռ աշխատանքներ ունի անելու, քննություն է ընթանում, փաստերը կներկայացվեն, տեղյակ կլինենք:

Լենա Նազարյանը նշեց, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում իրենք մարդկանց չեն բաժանելու յուրայինների և օտարների, ինչպես արել են նախկինում:

«Կարծում եմ, որ արդեն համոզվել եք, քանի որ կուռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ներգրավված են և՛ փոխնախարար, և՛ տարբեր մաքսային, հարկային գործիչներ»:

ԱԺ փոխխոսնակը նաև վստահեցրեց, որ կասկածներ չունի ԱԱԾ-ի գործողությունների մեջ և վստահ է, որ ստեղծված իրավիճակը չի հեղինակազրկում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

«Ես ասացի, որ ամենահամառ բանը փաստն է, երբ փաստերը լինեն, կխոսեն բոլորը: Ես իհարկե վստահում եմ ԱԱԾ-ի գործողություններին: Դավիթ Սանասարյանն էլ կարող է պաշտպանվել… Նախկինում էլ եղել են տարաձայնություններ, բայց դրա մասին չենք իմացել, քանի որ բոլոր հարցերը ներքին կարգով են լուծվել»:

Back to top button
Close