Նորություններ

ԼՂՀ վարչապետը շնորհավորել է Հ. Աբրահամյանին

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան պրն Աբրահամյան

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ  Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՀՀ նախագահի և Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի լավ համբավը լավագույնս կարող եք ծառայացնել Հայաստանի առջև ծառացած կենսական խնդիրների լուծմանը: Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ ու արգասավոր և այն իր կարևոր սլաքներից մեկով ուղղված կմնա ի բարօրություն Արցախի: Մեր անկախության սկզբից ի վեր ՀՀ իշխանությունները սերտ գործնական ու ընկերական հարաբերություններ են պահպանում հայկական երկրորդ հանրապետության հետ և հնարավորինս աջակցում նրա զարգացմանն ու ամրապնդմանը: Լիահույս եմ, որ Դուք խորացնելու եք այդ ավանդույթը և այսուհետ  Ձեր առնչություններն ու համագործակցությունը Արցախի կառավարության,  իշխանության մյուս թևերի և հասարակության հետ լինելու է առավել ծավալուն ու բազմակողմանի:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություններ նոր պաշտոնում» :

 ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Back to top button