Մեկնաբանություն

Ինչպե՞ս պարտակեցին Բալասանյանի թիկնապահների գործը

Հոկտեմբեր ամիսը հետընտրական Գյումրիում առանձնացավ փոքր-ինչ ուշագրավ զարգացումներով: Նախ ժամանակից շուտ հեռացավ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ՀՀ իշխանություններին ներկայացնելով հրաժարականի իր դիմումը:

Նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեկ ամիս շուտ ստանձնեց քաղաքապետի իր լիազորությունները: Եվ հետո, Բալասանյանի պաշտոնամուտը նշանավորվեց նրանով, որ նրա 7 հոգանոց թիկնազորի անդամները նույն օրը ծեծի ենթարկեցին գյումրեցի երկու տղաների: Տեղի ունեցածը ցույց տվեց այն, որ քաղաքապետերի փոփոխությամբ չէ, որ Գյումրին պետք է մաքրվի կրիմինալ տարրերից, ինչպես ՀՀ իշխանություններն էին նշում: Գյումրիում տեղի ունեցած միջադեպը քողարկվեց նույն ձեռագրով եւ մեկ կենտրոնից, ՀՀ ոստիկանությունն այդ ընթացքում անգործության մատնվեց: Զարմանալիորեն լռեց նաեւ քաղաքացիական հասարությունը Գյումրիում:
Առաջարկում ենք դիտել «Արխիվի մեկ օրը» վերլուծական հաղորդաշարը:
Back to top button
Close