Մեկնաբանություն

ԲՀԿ-ի գինը քաղաքական շուկայում

Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում այնպիսի իրավիճակ է, երբ բոլոր քաղաքական ուժերը սպասում են Բարգավաճ Հայաստան կուսակցության և նրա առաջնորդի քաղաքական որոշմանը: Երկրի քաղաքական ասպարեզի բոլոր լուրջ խաղացողներ այս կամ այն կերպ կապված են այս կուսակցության հետ և ակնկալում է ստանալ ԲՀԿ-ի աջակցությունը:

Սա գիտակցում է նաև ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, վերջիններս քաղաքական կոնսուլտացիաներ են անցկացնում մյուս կուսակցությունների հետ, և փակ հանդիպումներով հանդես գալիս կուսակցության մարզային ակտիվի հետ, և մինչև վերջ ինտրիգը պահելու հստակ դիրքորոշմամբ՝ որևէ պաշտոնական հայտարարություն անելուց խուսափում են և ուղղորդված աշխատում միայն մեկ ուղղությամբ՝ բարձրացնել գինը քաղաքական շուկայում:

 

Back to top button
Close