ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Դեմ եմ» նախաձեռնությունը իր պայքարը ավարտված չի համարում

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում և պարտադիր կուտակային բաղադրիչը: Հիշեցնենք` երկօրյա դատական քննությունների ընթացքում իրենց զեկույցներով հանդես եկան դիմող և պատասխանող կողմերը: Որպես երրորդ կողմ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի և այլ անդամների հարցերին պատասխանեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Ներսես Երիցյանը: Համաձայն դատական երկօրյա քննությունների, կողմերի ներկայացրած փաստարկների և հակափաստարկների՝ Գագիկ Հարությունյանը և մյուս ներկայացուցիչները կայացրեցին որոշում՝ բաղկացած 64 էջից: Այս որոշման և հետագա անելիքների մասին «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում խոսել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը:

Back to top button