Ղրիմի թաթարները հանրաքվե են նախապատրաստում

Ղրիմի թաթարների Մեջլիսում սկսել են աշխատել Ղրիմի թաթարների կամքը որոշելու համար հանրաքվե անցկացնելու նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ:
Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով Մեջլիսի կողմից ստեղծված հանրաքվեի նախապատրաստման խմբի անդամ Աբդուրաման Էգիզին:
Նրա կարծիքով`բնիկ Ղրիմի թաթարների հանրաքվեն պետք է անցկացվի այնպիսի կազմակերպությունների ղեկավարությամբ, ինչպիսիք են ՄԱԿ կամ ԵԱՀԿ, կամ այլ կազմակերպություններ:
«Այդ հանրաքվեն պետք է լինի լեգիտիմ ու ճանաչվի աշխարհում»,- նշել է Մեջլիսի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Ղրիմի կարգավիճակը որոշելու հարցում Ղրիմի թաթարների հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել Մուստաֆա Ջեմիլևը: Բացի այդ, Մեջլիսի ներկայացուցիչ Ռեֆատ Չուբարովը հայտարարել է, որ Ղրիմի թաթարները կարող են ժողովրդի կամքի արտահայտման համար հանարքվե անցկացնել:
Նրանք նաև ծրագրավորում են հայտարարել թերակղզում Ղրիմի թաթարների ինքնավարությունը: