Թաթարստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների համար
Թաթարստանի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլորին Կազանում Boeing 737- ի վթարի հետ կապված ցավակցական ուղերձների համար: Ավիավթարի արդյունքում զոհվել է 50 մարդ, այդ թվում նաև նրա ավագ որդին` 23-ամյա Իրեկ Միննիխանովը:
Իր միկրոբոլգում Ռուստամ Միննիխանովը, լակոնիկ կերպով գրելով «շնորհակալություն», իր երախտիքն է հայտնել բոլոր նրանց, ովքեր արձագանքել են ողբերգությանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր երկրում սգո օր է հայտարարված: Երեկ 19:25-ին ՌԴ ԱԻՆ վարչություն ահազանգ է ստացվել, որ «Կազան» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ վթարի է ենթարկվել Boeing 737 չվերթն իրականացնող «Մոսկվա-Կազան» ինքնաթիռը:
Ինքնաթիռը 3 անգամ փորձել է վայրէջք կատարել: 3-րդ փորձը դարձել է ողբերգական: ՌԴ ԱԻՆ տվյալների համաձայն` ինքնաթիռը պայթել է: Դեպքի վայրում առաջացած հրդեհը օպերատիվ կերպով մարվել է: Ինքնաթիռում եղել են 44 ուղևորներ և ինքնաթիռի անձնակազմը (6 մարդ):
Տաթև Ֆռանգյան