Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Նորություններ

«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ». Մանվել Գրիգորյան

Վերջին շրջանում գնալով ավելի հաճախակի են տարբեր  լրատվամիջոցներում հայտնվում կարծիքներ, թե հավանական տարբերակ է, որ Լեռնային Ղարաբաղը  ընդգրկվի ՌԴ կազմում:

Հատկապես ուկրաինական ճգնաժամը, Ղրիմի ինքնորոշման հանրաքվեն պարարտ հող ստեղծեցին այդ խոսակցությունների համար:

ՀՀ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով այս խոսակցություններին, նշեց.

«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ, մենք այլ պետությունների կազմում ընդգրկվելու խնդիր չունենք: Մեզ համար անկախությունը անուրանալի արժեք է»:

Մ. Գրիգորյանը նաեւ ասաց, որ ինքը պատերազմում ընկերներ ու հարազատներ է կորցրել, որ իրեն չի կարող անգամ թույլ տալ այլ բանի մասին մտածել:

«Պատերազմում հարազատներ,եղբայրներ եւ ընկերներ եմ կորցրել, կողմնակից եմ, որ Արցախը անկախ լինի՝ անկախ պետություն կամ ՀՀ կազմում: Ըստ էության, նույն բանն է, ես համարում եմ, որ Հայաստանն ու Արցախը մի ամբողջություն են. Հայաստանը դա անունն է, Արցախը՝ ազգանունը, կամ էլ՝ հակառակը: Եվ չեմ կարող կողմնակից լինել, որ այլ որեւէ պետության կազմում ընդգրկվի Արցախը կամ Հայաստանը»:

Back to top button
Close