Նորություններ

«Կարմիր Խաչից զանգեցին, ասեցին, որ Արսենը ողջ-առողջ է…» (Լուսանկարներ)

Ժամեր առաջ տեղեկացանք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են մարտի 7-ին սահմանը հատած և գերության մեջ հայտնված 23-ամյա Արսեն Խոջոյանին, վերջինիս առողջական վիճակը լավ է: «Մի քիչ առաջ Կարմիր Խաչից զանգեցին, ասեցին, որ Արսենը ողջ-առողջ է. էդքան բան: Բայց դեռ սպասում ենք տեղեկությունների, որովհետև ասեցին՝ հենց նորություններ լինեն, անպայման տեղյակ են պահելու»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին ասաց Արսեն Խոջոյանի հորեղբոր որդին` Արմեն Խոջոյանը, ով նշեց, որ ինքն անձամբ է զանգել Կարմիր Խաչ և շարունակում է զանգահարել ու դիմել հնարավոր բոլոր կազմակերպություններին, ովքեր ի զորու կլինեն օգնելու իր եղբորը, որպեսզի նա հնարավորինս շուտ վերադառնա. «Մի երկու օր առաջ ես անձամբ զանգեցի Կարմիր Խաչին, դրանից հետո նորից հնարավոր ինչքան կազմակերպություններ կան, դիմեցինք` Մարդու իրավունքների պաշտպանությանն էլ եմ զանգել, ասեցին, որ կօգնեն հնարավորին չափով, ձեռք կմեկնեն: Մենք հիմա էլ ուրիշ կազմակերպությունների  ենք պատրաստվում դիմենք, տեսնենք ինչ կլինի»:

Արմեն Խոջոյանն ընդգծեց, որ այս զանգն ու հանդիպումը իրենց որոշ չափով հանգստացրեց. «Ամեն ինչ անելու ենք, աշխատելու ենք, որ ինչքան հնարավոր ա շուտ էդ հարցերը լուծվի, մենք էլ Արսենին տեսնենք, ախպերս էլ գա հասնի իր ընտանիքին, վերադարձնենք իրեն ընտանիքին: Համոզված ենք, որ շատ շուտով մեր երեխեն մեր հետ կլինի: Ինչ ուզում ա լինի, բոլոր դեպքերում շարունակելու ենք մեր ուժերի չափով ամեն ինչ անենք, չնայած համոզված ենք, որ Արսենին կվերադարձնենք, ամեն դեպքում ուժերը գործադրելու ենք, որ շուտ ստացվի ու մեր երեխուն հետ բերենք, ինչ ուզում ա լինի: Հլա, որ ուրիշ բան մենք էլ չգիտենք, մենակ էն, որ Արսենը ողջ ա ու առողջ»,- մեզ հետ զրույցում ասաց Արմենը: Նշենք, որ Արսեն Խոջոյանից բացի, Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել են նաև Հակոբ Ինջիղուլյանի և 5 հոգուց բաղկացած հայ ընտանիքի հետ:

arsen getImage (1) getImage (3) getImage (4) getImage (5) Արսեն

Back to top button