Նորություններ

Ադրբեջանի սահմանն անցած ՀՀ քաղաքացին Մամիկոն Խոջոյանի ազգականն է

Ադրբեջանական xezerxeber.az կայքը հրապարակել է Ադրբեջանի սահմանը պատահմամբ հատած ՀՀ քաղաքացու լուսանկարը: Նա  Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանն է՝ ծնված 1991 թ-ին: Արսեն Խոջոյանը վերջերս գերությունից ազատված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի բարեկամն է, ով եւս նույն գյուղի բնակիչ է: 

Ադրբեջանական haqqin.az-ի փոխանցմամբ,  Թովրուզի բնակիչները գերի են վերցրել հային: Տեղի բնակիչները գերի վերցված Արսեն Խոջոյանին անմիջապես հանձնել են Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությանը: Այս փաստը Turkel TV-ին հաստատել է նաև Ազգային անվտանգության Թովրուզի շրջանային բաժնի պետ Ազադ Ղուրբանովը: Նրա խոսքերով՝ գերեվարված հայը ռուսերեն չի խոսում: Այժմ նրան տանում են Բաքու:

Back to top button