Նորություններ

Ադրբեջանում պահվող գերի Մամիկոն Խոջոյանին այսօր հանձնելու են հայկական կողմին.razm.info

Հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանն անցել ու գերի էր ընկել Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ, հոգեկան խանգարումներ ունեցող Մամիկոն Խոջոյանը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատել է լուրերը, որ Խոջոյանին այսօրվա ընթացքում հանձնելու են հայկական կողմին։

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ ևս՝ Ադրբեջանի Գերիների ու պատանդների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հայտարարել է՝ Մամիկոն Խոջոյանին ազատ են արձակելու, նրան կհանձնեն հայկական կողմին մարտի 4-ին։

Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 31-ին ադրբեջանական Anspress լրատվակայքի հետ զրույցում ադրբեջանցի ռազմական լրագրող Ռահիբ Գարիբը ասել էր՝ հնարավոր է Խոջոյանին ծեծել են Ադրբեջանում, լուրը հաստատել էր նաև ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։

Ուզեիր Ջաֆարովը ծեծի մեթոդներն անվանել է «հնացած տեխնոլոգիաներ»՝ հավելելով, որ անհրաժեշտ է փոխել Ադրբեջանի մոտեցումները։

Մանրամասները՝ razm.info-ում

Back to top button