Միջազգային
Չինաստանում արգելվել են հարցաքննությունների ժամանակ խոշտանգումները

ՉԺՀ-ի գերագույն ժողովրդավարական դատարանը կոչ է արել բոլոր ատյանի դատական մարմիններին բացառել ապացույցներն ու վկայությունները խոշտանգումների և անօրինական այլ մեթոդներով կորզելու միջոցները, որոնք խոչընդոտում են ազնիվ դատավարությանը: Այս մասին ասվում է այսօր հրապարակված դատարանի որոշման մեջ:
«Ապացույցների անօրինական կորզումը խոշտանգումների միջոցով, ինչպիսիք են ստիպումը, ցածր ջերմաստիճանը, սովը և հոգնածությունը, պետք է բացառվեն»,- նշվում է փաստաթղթի մեջ:
«Ապացույցները պետք է գնահատվեն: Ցուցմունքների ավանդական հայեցակարգերը պետք է փոխվեն: Անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել իրեղեն ապացույցների վրա»,- նշում է ՉԺՀ-ի գերագույն դատարանը:
Տաթև Ֆռանգյան