Տնտեսական

Պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը կպարտադրի վճարումներ կատարել նաեւ օտարերկրացիներին, ովքեր աշխատում են Հայաստանում

«Դեմ ենք կուտակային կենսաթոշակի 5 տոկոս պարտադիր վճարին» նախաձեռնության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են հանրության արձագանքի և հնարավոր բացասական ազդեցության մասին: Նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանի խոսքով՝ պետք է դուրս մղվի պարտադիր բաղադրիչը, և օրենքի կիրառումը լինի ըստ ցանկության, քանի որ կառավարությունը իրավունք չունի երիտասարդության կամքին հակառակ աշխատավարձից տոկոսադրույքներ գանձել: Համեմատության համար բանախոսները բերել են մի քանի տնտեսապես կայուն և խոշոր երկրների օրինակներ: Նախաձեռնության անդամները հայտնել են, որ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում այդ գումարը գանձվել է 2 կամ 3 տոկոսի չափով, իսկ Հայաստանում ժողովրդի փաստացի աշխատավարձից, իրենց հաշվարկներով, գանձվելու է ոչ թե 5 տոկոս, ինչպես նշված է օրենքում, այլ 6.6-ից մինչև 13 տոկոս:

 

Ավելին
Back to top button