Աշխարհի ամենաաղտոտված գետը, որը հոգում է մարդկանց առօրյա կենցաղային պահանջները
Ինդոնեզիայի Ցիտարում կոչվող գետին նայելուց կորցնում ես խոսելու կարողությունը: Այն այնքան աղտոտված է թափոններով, որ նույնիսկ գետի ջուրն է դժվար նկատվում:
Գետի ափամերձ շրջաններում ավելի քան 5 միլիոն մարդ է ապրում, հենց նրանց գործունեության շնորհիվ է, որ գետն այսքան աղտոտված է:
Մոտակա մանածագործական գործարանները թունավոր թափոններով աղտոտում են գետի ջուրը:
Ավելի քան 2000 արդյունաբերական կենտրոններ նպաստում են գետի 5,020 քմ մակերեսի` կապարով, սնդիկով, մկնդեղով և այլ թունավոր նյութերով վարակմանը:
Այս նողկալի գետը ապահովում է տեղի գյուղատնտեսության, ջրամատակարարման, ձկնորսության, արդյունաբերության, կոյուղու համակարգերի, էլեկտրաէներգիայի և այլնի մատակարարումը:
Այս ծայրահեղ կեղտոտ գետը հոսում է դեպի բրնձի դաշտեր, որտեղ տեղաբնակներն օգտագործում են այս ջուրը մաքրելու, լվանալու, եփելու ու խմելու համար:
Այս գետը հայտնի է որպես աշխարհի ամենակեղտոտ գետ, և կարող ենք ականատես լինել, թե ինչու:
Չնայած սրան՝ այստեղ բնակվող յուրաքանչյուր ոք շարունակում է աղտոտել գետն իր թափոններով ու աղբով:
Դժվար է պատկերացնել, թե ինչ քանակությամբ բակտերիաներ ու վիրուսներ են առկա Ցիտարում գետում: Սակայն Ինդոնեզիայի տեղաբնիկների համար սա միակ ջրի աղբյուրն է, որի շնորհիվ նրանք ծարավից չեն մահանում:
2008 թվականի դեկտեմբեր ամսին Ասիայի զարգացման բանկը 500 հազար դոլար է տրամադրել այս գետի ջրերը մաքրելու համար: Ցայսօր այս գետը համարվում է աշխարհի ամենաաղտոտված գետը: