Միջազգային մամուլի տեսություն

Պուտինը որոշել է վերջ դնել օֆշորներին

Հյուսիսային Իռլանդիայում G8 գագաթնաժողովի նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է քայլեր ձեռնարկել հարկերի օպտիմալացման և օֆշորներ դրամական միջոցներ փոխանցելու հնարավորությունները սահմանափակելու համար, հաղորդում է գերմանական Handelsblatt հրատարակչությունը` հղում կատարելով РИА “Новости”-ին: ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «հենց օֆշորներում են կուտակվում զգալի գումարներ, իսկ երբեմն էլ ակնհայտ քրեական կապիտալ է կուտակվում»: Ըստ նախագահի` դեօֆշորացումը կարևոր պայման է հանդիսանում համաշխարհային տնտեսության համակարգային դիսբալանսի վերացման համար: Այս պատճառով էլ Ռուսաստանը առաջարկում է «երկկողմ պայմանագրեր կնքել օֆշորային ընկերությունների հետ», որոնք կպարտավորեցնեին նրանց կատարել հարկային ինֆորմացիայի փոխանակում:

Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ  եվրագոտու ճգնաժամի պատճառը եվրոպական տնտեսության ոչ արդյունավետությունն է: ՌԴ նախագահը կարծում է, որ Եվրոպայի օգտին չէ նաև այնտեղ վառ գույներով ծաղկած կախվածությունը: «Այն սպառնում է ոչ միայն տնտեսությանը, այլ նաև հասարակության բարոյականությանը»: Ռուսաստանն իր կողմից աշխատում է սոցիալական ուղղվածություն ունեցող պետության վրա, ընդգծել է Պուտինը:

Ճիշտ է, Handelsblatt-ը հավելում է, որ փորձագետները կարծում են, որ Վլադիմիր Պուտինը միայն նավթի ու գազի բարձր գների հաշվին  ի վիճակի  կլինի  իրականացնել պետաշխատողներին և թոշակառուներին տված  սոցիալական  խոստումները:

Տաթև Ֆռանգյան

Աղբյուրը`  Handelsblatt

Back to top button
Close