Միջազգային

Սնոուդենին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Նորվեգացի  պատգամավորներ Սնորր Վալենը  եւ Բորդ Վեգար Սոլեյլը  Նոբելյան կոմիտեին ուղղված նամակում նախկին հետախույզ Էդվարդ Սնոուդենին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ըստ Bloomberg գործակալության  հաղորդագրության`հասարակական քննարկումները  եւ քաղաքական փոփոխությունները, որոնք հաջորդել են Սնոուդենի գործունեությանը` նպաստել են աշխարհում ավելի խաղաղ եւ կայուն կարգուկանոնին: Նորվեգացի պատգամավորները չեն վիճում, որ Էդվարդ Սնոուդենի գործողությունները վնաս են հասցել որոշ երկրների անվտանգությանը, սակայն պնդում են, որ արդյունքում այդ գործողությունները հանգեցրել են վստահության եւ թափանցիկության` անվտանգության գլոբալ քաղաքականության հիմնարար սկզբունքներից ելնելով: Էդվարդ Սնոուդենը, ով  հայտնի է ԱՄՆ հետախուզության գործունեության բացահայտումներով, գտնվում է Ռուսաստանում, որտեղ 2013  օգոստոսից ստացել է բնակության ժամանակավոր ապաստան:

Back to top button