Բելգիացի ուսուցիչներն անօդաչու սարք են ստեղծել քննությունների ժամանակ ուսանողներին լրտեսելու համար

Բելգիայի Մեխելեն քաղաքի Թոմաս Մորի անվան քոլեջի ուսուցիչները որոշել են օգտագործել լրտեսական տեխնոլոգիան՝ ի նպաստ կրթության զարգացման: Նրանք մշակել են թռչող, հետախուզական, անօդաչու սարք, որն օգնում է նրանց, որպեսզի կանխեն քննությունների ժամանակ խաբեությունները: Սակայն փորձարկումները հաջող չեն ընթանում՝ սարքը չափազանց աղմկոտ է: Ի սկզբանե անօդաչու սարքը մշակվել է տեղական լրագրողների կողմից, բայց հետո ուսուցիչները որոշեցին օգտագործել այն արտագրությունների դեմ պայքարելու համար:
Ըստ սարքը ստեղծողների՝ տեխնոլոգիայի զարգացման ներկայիս մակարդակը թույլ չի տալիս ստեղծել անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են արդյունավետ աշխատել քննությունների ժամանակ: Թռչող մեքենան տեսախցիկով ունակ է օդում մնալ միայն 15 րոպե, որից հետո այն պետք է լիցքավորել: «Դա շատ անհարմար է մի քոլեջի համար, որտեղ քննությունները կարող են տեւել ժամեր»,- նշում են ուսուցիչները: Մեկ այլ խնդիր է գյուտի առաջացրած աղմուկի մակարդակը: Այսպիսով անօդաչու թռչող սարքը դեռ միայն նախատիպի փուլում է եւ բարելավման կարիք ունի: Սակայն ստեղծողներին միանշանակ պետք է շնորհավորել. հոլովակը, որում պատկերված է թռչող սարքը, համացանցում տարածվում է վիրուսի արագությամբ եւ դրա ստեղծողներին բերել է զգալի ժողովրդականություն:
Տիգրան Գասաբյան
Նյութի աղբյուր` russian.rt.com