Նորություններ

«Պետք է լինել մաքսիմալ համախմբված». Անդրանիկ Թեւանյանը դասադուլի ու գործադուլի կոչ արեց

Բոլորը ուսանողներն ու դասախոսները պետք է անցնեն դասադուլի, որպեսզի կարողանանք մաքսիմալ համախմբվածություն ապահովել եւ աջակցություն Արցախին ու Հայաստանին եւ ցույց տանք, որ բոլորը դեմ են վարվող քաղաքականությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կառավարության շենքի մոտ հայտարարեց  «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Երկրորդ քայլը, բացի խիստ անհրաժեշտության,  հիմնարկների, որոնց աշխատանքը կենսական է, անհրաժեշտ է, որ նրանք անցնեն գործադուլի եւ իրենց գործողություններով պարտադրեն այս իշխանության հեռացումը:

Յուրաքանչյուրդ դիմեք ձեր շրջապահին, ասեք, որ մաքսիմալ հավաքվեն, որպեսզի մենք կարողանանք անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողությունների դիմել եւ ապահովել այն խնդրի լուծումը, որի համար հավաքվել ենք»,-ասաց նա:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիան շարունակվում է: Կազմակերպիչները հայտարարել են, որ չեն հեռանալու այնտեղից:

Back to top button