Նորություններ

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակը ԼՂ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսն այսօր հայտարարություն է տարածել՝ կապված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետ։

«Ես խորապես ցնցված եմ այսօր ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում նոր ագրեսիվ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի կառավարության որոշումից։ Մի քանի ժամվա ընթացքում դա հանգեցրեց զոհերի և մահերի խաղաղ բնակիչների շրջանում: Ես խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները և կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել կրակը։

Ամիսներ շարունակ մենք ականատես ենք եղել և կոչ ենք արել վերջ տալ տարածաշրջանում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակին՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։ Անհնար է պատկերացնել, որ հենց այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռների փոխադրման հետ կապված իրավիճակը կարծես բարելավվում էր, և հույսի նշույլ էր ծագել, Ադրբեջանը որոշեց սկսել այդ ուժի ցուցադրությունը։ Սա, անկասկած, լուրջ հարված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու հեռանկարներին։

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների, ինչպես նաև կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքների լիարժեք հարգմամբ», ասված է ԵԽԽՎ ղեկավարի հայտարարության մեջ։

Back to top button