Նորություններ

«Անընդհատ միանում են շչшկները, կրшկոցների ձայները լսելի են, անընդհատ խփում են»

Արցախում ԳԱԼԱ-ի թղթակիցը հայտնում է, որ ռմբակոծությունները շարունակվում են: Ստեփանակերտի բնակիչները տարհանվել են եւ գտնվում են ապաստարանններում:

«Կապը լավ չի աշխատում, մենք էլ չենք տիրապետում, թե ինչ է կատարվում, նկուղներից դուրս գալ չենք կարող:

Անընդհատ միանում  են շչակները, կրակոցների ձայները լսելի են քաղաքին շատ մոտ: Անընդհատ խփում են: Երբ կապը վերականգնվում է, փորձում ենք ինտերնետից օգտվել եւ հասկանալ՝ թե ինչ է տեղի ունենում»,- իրավիճակը ներկայացրեց  Արեւ Դանիլեյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր ժ.13:00-ի սահմաններում լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ կիրառելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Back to top button