ՆորություններՍպորտ

Լինում է, որ գրում եմ նրան. Սպերցյանը՝ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե արդյոք կապ պահպանում է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

«Ես երբեմն գրում եմ Հենրիին: Արդյոք ամաչո՞ւմ եմ. ես մինչև հիմա էլ ամաչում եմ։ Մենք շփվում ենք ռուսերենով։ Ես նրան առաջին անգամ տեսա «Կուբանի» մարզադաշտում՝ Ռուսաստան-Հայաստան խաղին։ Նա իմ ձեռքը բռնած դուրս եկավ խաղադաշտ: Նույնիսկ լուսանկար կա: Հայրս նույնիսկ ասաց, որ հայերեն սովորեմ ասել «գոնե մեկ գոլ խփիր»։ Ես նրան ցույց տվեցի լուսանկարը։ Նա ծիծաղեց»,- ասել է Սպերցյանը «Nobel» YouTube-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հենրիխ Մխիթարյանը հավաքականում կարիերան ավարտել է 2022 թվականի մարտի 3-ին, մինչ այդ Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 95 խաղ և դարձել 32 գոլի հեղինակ։ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հայ կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 8 հանդիպում, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

armsport.am

Back to top button