Նորություններ

Մենք ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով. Շառլ Միշել

Ղարաբաղի հայերին վերջապես մարդասիրական պաշարներ են ուղարկվել. Մենք ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Հիմա այն պետք է կարգավորվի: Անհրաժեշտ է նաև բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել»,- նշել է Շառլ Միշելը։

Back to top button