ՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՆորություններ

Կոլորիտային Աշտարակն ու իր հյուրընկալ, կենսախինդ մարդիկ

Աշտարակի տարածաշրջանը հարուստ է պատմական ու բնական հուշարձաններով, ավանդական համեղ ուտեստներով, արեւահամ մրգերով ու գինով, եւ ամենակարեւորը՝ կենսախինդ, հյուրընկալ ու կոլորիտային մարդկանցով:

Եվ պատահական չէ, որ զբոսաշրջիկները չեն շրջանցում Աշտարակն ու կից համայնքները: Իսկ այստեղ միշտ պատրաստ են հավուր պատշաճի ընդունել, հյուրասիրել ու ճանապարհել հյուրերին:

«Աշտարակ Գարդեն» հյուրատուն-հանգստյան գոտին կատարյալ վայր է և՛ զբոսաշրջիկների, և՛ ընտանիքի ու ընկերների շրջապատում իրենց հանգիստը նախընտրողների համար: Նաև հարմարավետ վայր է կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու համար:

Հյուրերին հետաքրքրող ցանկացած հարց՝ պատմությունից ու մշակույթից, խոհանոցից ու կենցաղից, կգտնի իր պատասխանը տանտիկնոջ՝ Գոհար Ավագյանի շնորհիվ:

Back to top button