ՆորություններՔո ձայնը
Երևանի ընտրությունների ցածր մասնակցությունը հիմնականում բացատրում են նրանով, որ «ժողովուրդը հիասթափվել է կուսակցություններից»

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.
Երևանի ընտրությունների ցածր մասնակցությունը հիմնականում բացատրում են նրանով, որ «ժողովուրդը հիասթափվել է կուսակցություններից»: Այս թեզի հետ դժվար է չհամաձայնվելը: Իմ դիտարկմամբ, ժողովուրդը վաղուց էր հիասթափվել կուսակցություններից և դրա համար բավարար հիմքերը բազմաթիվ են: Իսկ 2018-ին, առհասարակ, քաղաքական համակարգի փլուզման ակտն էր, դրա ցուցադրությունն էր:
Իսկ նման օդիոզ, ոչ ադեկվատ դեմքի ընտրելը որպես չեղած հեղափոխության առաջնորդ, և ինչու ենք խուսափում գնահատականից, լակոտրոկրատիայի իշխանության գալը հենց քաղաքական կուսակցությունների և առհասարակ քաղաքական մտքի փլուզումն էր նշանակում: Սակայն ես միայն դրանով չէի բացատրի ցածր մասնակցությունը: Ցածր մասնակցությունն ավելի վատ ենթադրության տեղիք է տալիս. ժողովուրդը հիասթափվել էր հենց ժողովրդից, այսինքն՝ ինքն իրենից: Դա ամենավատ բանն է, ինչը կարող է տեղի ունենալ ցանկացած ժողովրդի հետ:
Չնայած ցածր մասնակցությանը, չնայած ադմինիստրատիվ և ոչ ադմինիստրատիվ ռեսուրսների տոտալ կիրառմանը, լակոտոկրատիան չկարողացավ հաղթանակ տոնել:
Դրա ամենամեծ նշանակությունն այն է, որ ժողովուրդը կարող է դուրս գալ ինքն իրեն չվստահելու ռիթմից և սկսի գլուխը բարձրացնել ու հավատալ իր ապագային: