Նորություններ
Առաջացել են հողային բերվածքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին Հ-40 /Մ-2/ (Արենի) — Խաչիկ — Գնիշիկ — Եղեգնաձոր ավտոճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել են հողային բերվածքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։