ՆորություններՏնտեսական

Ռուսաստանը և Թուրքիան համաձայնություն են հասել հացահատիկի մատակարարման վերաբերյալ

Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել դեպի աֆրիկյան աղքատ երկրներ և Եվրոպա  1 մլն տոննա հացահատիկի մատակարարման  ծրագրի իրականացման վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության` մատակարարումների տեխնիկական մանրամասների ուսումնասիրությունը կիրականացվի առաջիկայում։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է համաձայնեցնել լոգիստիկայի, ֆինանսավորման, երթուղիների, ժամանակացույցի և մի շարք այլ հարցեր։

Ռուսական լրատվամիջոցների համաձայն` հիշյալ մատակարարումները կիրականացվեն Կատարի ֆինանսական աջակցությամբ։

ermenihaber.am

Back to top button