ՆորություններՍպորտ

Լուիշ Ֆիգուն ներկա է եղել Երևանի «Նոայի» մարզմանը

Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն ներկա է եղել Երևանի «Նոայի» մարզմանը։

«Նոայի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը սոցցանցերում հրապարակել է կատալոնական «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» ու Միլանի «Ինտերի» նախկին կիսապաշտպանի հետ լուսանկար։

«Բարի գալուստ «Նոա»»,- լուսանկարին կից գրել է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո «Նոան» 12 միավորով չորրորդ տեղում է։

Back to top button