Նորություններ

Վրաստանում ուժեղ կարկուտ է տեղացել․ վնասվել է մի քանի գյուղ

Ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են Վրաստանի Ախմետայի մունիցիպալիտետի մի քանի գյուղեր, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ուժեղ քամին և կարկուտը վնասել են գյուղատնտեսական վարելահողերը, խաղողի այգիները և մերձտնային հողատարածքները Մագրաանիում, Ֆիչխովանիում և Արգոխիում։ Քամին տապալել է էլեկտրասյուներն ու ծառերը։

Ախմետայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ալեքսի Պիցխելաուրին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է, որ վաղվանից համապատասխան հանձնաժողովը կսկսի տարերային աղետի պատճառած վնասի հաշվարկը։

Back to top button