Նորություններ

Ջերմուկում 31-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է հեծանվին. 8-ամյա հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին ժ.18:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Վահե Ս.-ն իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտմեքենայով Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցից դեպի նախկին «Կուրտզալի» հարակից տարածք երթևեկելիս անզգուշաբար բախվել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արամ Ղ.-ի հեծանիվին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեծանիվը ընկել է, ինչի հետևանքով էլ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկի ամբուլատոր կենտրոն:

Վարորդը փախուստի չի դիմել, ինքն էլ ահազանգել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի և ճանապարահատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Համլետ Սիրեկանյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button