ՆորություններՍպորտ

Ազարը 6 առաջարկ է մերժել և հրաժարվել է տեղափոխվել Ինտեր Մայամի

Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն այս ամռանը մերժել է առնվազն վեց առաջարկ, հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա խաղացողը առաջարկներ է ստացել ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից, Անգլիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և նույնիսկ Շոտլանդիայից։ «Ինտեր Մայամին» նրան «լավագույն առաջարկն» է արել, սակայն Լիոնել Մեսսիի, Սերխիո Բուսկետսի կամ Ժորդի Ալբայի կողքին խաղալու հեռանկարը նրան դուր դուր չի եկել։

Աղբյուրը պնդում է, որ այս պահին բելգիացին «նոր մարտահրավերների համար էներգիա չունի», չնայած մտերիմները համոզում են նրան վերադառնալ խաղադաշտ։

«Ռեալից» հեռանալուց հետո ֆուտբոլիստն այս պահին առանց թիմի է։ 2019 թվականին Ազարը մադրիդյան թիմ էր տեղափոխվել «Չելսիից»։ Մադրիդցիները տրանսֆերի համար վճարել էին 115 մլն եվրո։

armsport.am

Back to top button