Նորություններ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ բնակավայր

«Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են»:
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կատարվել է աշխատանքների 60%-ը: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 93 մլն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է Կառավարությունը»,-նշել է նա: