ՄիջազգայինՆորություններ

Մոսկվա-Մինվոդի չվերթը վթարային վայրէջքի խնդրանքով իջել է Վոլգոգրադում

Մոսկվայից Միներալնիե Վոդի թռչող «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որը հարկադիր վայրէջք է խնդրել ուղևորի վատառողջության պատճառով, բարեհաջող վայրէջք է կատարել Վոլգոգրադում, «Ինտերֆաքս»-ին հայտնել է օդային հանգույցի մամուլի քարտուղար Անաստասիա Գոլոդովան։

Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, հայտնել էին, որ Մոսկվա-Մինվոդի չվերթի Airbus A321 մարդատար ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Վոլգոգրադի վրա։ Այս տեղեկությունը հաստատել են ավիահանգույցի մամուլի ծառայությունից և պարզաբանել, որ վայրէջքը նախատեսված է ուղևորներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառով։

Back to top button