ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Շախ եւ մատ եղանք. ի՞նչ ստացավ մեր երկիրը ՄԱԿ ԱԽ նիստից. Նորայր Նորիկյանը՝ «Կարեւորի մասին»

«Հայաստանը պարտավոր էր տնային աշխատանք կատարել եւ ձեւավորել համապատասխան մթնոլորտ: Անատամ նիստ էր, անատամ մթնոլորտ եւ որեւէ կոնկրետ լուծում չենթադրող միջավայր էր»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին, որը գումարվեց Հայաստանի պահանջով,  նշեց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը:

Նա հարցադրում է՝ եթե պետք է այսպիսին լիներ հանգուցալուծումը, ընդհանրապես հարցն այդ հարթակ տեղափոխելու նպատակը ո՞րն էր:

«Ապացուցել ապացուցվա՞ծը… չեմ կարծում, որ դա էր ամենակարեւորը խնդիրը: Մեզ լուծում է անհրաժեշտ: Համոզված եմ՝ այսպես շարունակվելու դեպքում կատակլիզմը անխուսափելի է, պայթյուն է տեղի ունենալու, որովհետեւ 120.000 մարդ չի կարող անվերջ մնալ այսպիսի կրիտիկական վիճակում: Ձմեռը հեռու չէ, մեկ-երկու ամսից ծայրահեղ ծանր իրավիճակի առաջ ենք կանգնելու, հետեւաբար մեզ լուծում է անհրաժեշտ, ոչ թե փաստի արձանագրում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ:

 

Back to top button