ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Սինգապուրի օդանավակայանում սկսել են պարեկություն անել ռոբոտ-ոստիկանները

Սինգապուրում սկսել են կիրառել ռոբոտ-ոստիկաններին, որոնք պարեկություն կիրականացնեն և միջադեպերի դեպքում կիրազեկեն անցորդներին։ Այդ մասին գրում է The Straits Times-ը։

Նշվում է, որ 1,7 մետր բարձրությամբ մեքենաները շահագործման են հանձնվել ավելի քան 5 տարվա փորձարկումներից հետո։ Նախագծի հեղինակների կարծիքով՝ ռոբոտները կօգնեն որոշ ժամանակով կարգավորել իրավիճակը՝ մինչև դեպքի վայր կժամանեն ոստիկանները։

Ռոբոտները հագեցած են տեսախցիկներով, սենսորներով, բարձրախոսներով, դիսփլեյով, ազդանշանային համակարգերով: Այդ իրավապահներն ի վիճակի են ինքնավար պարեկություն իրականացնել և խոսափողի միջոցով ուղղակիորեն շփվել քաղաքացիների հետ։

Սինգապուրի ոստիկանությունից հայտնել են, որ 2 ռոբոտ արդեն աշխատում են Չանգի օդանավակայանի 4-րդ տերմինալում: Ռոբոտները պարեկների հետ վերահսկում են տարածքը։

«Ռոբոտների ինտեգրումը բարձրացնում է մեր սպաների աշխատանքի արդյունավետությունն ու հնարավորությունները՝ թույլ տալով նրանց ավելի արդյունավետ կատարել իրենց պարտականությունները»,- ասել է օդանավակայանի ոստիկանության բաժնի պետ Սուպտ Լիմը:

Back to top button