ՆորություններՍպորտ
Լաուտարո Մարտինես. «Հավատում ենք, որ կարող ենք տիտղոսը վերադարձնել Միլան»

Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով:
«Մունդիալի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչները երկու ամենակարևոր հանդիպումներն են ֆուտբոլային աշխարհում:
Գիտենք, որ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ թիմ է, որն ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ: Հավատում ենք, որ կարող ենք տիտղոսը վերադարձնել Միլան: Մեծ ուժեր ենք ծախսել այս փուլին հասնելու համար, սակայն պետք է կատարենք նաև վերջին քայլը»,- աշխարհի չեմպիոնի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: