Նորություններ

Համայնքային հանդիպում Գյումրիում․ ցավի կառավարման և պալիատիվ խնամքի հասանելիությունը Հայաստանում

ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը, որը զբաղվում է քաղցկեղով պացիենտների շահերի և իրավունքների պաշտպանությամբ, իրականացնում է Հայաստանում ցավի կառավարման և պալիատիվ (ամոքիչ) խնամքի հասանելիության վերաբերյալ հանրային իրազեկման արշավ։

Հանրային իրազեկման արշավն իրականացվում է պալիատիվ խնամքի հասանելիության խնդրով զբաղվող մի քանի ՀԿ-ների հետ համատեղ՝ «Կյանք առանց ցավի» շարժում, «Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիա», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Իրավունքի զարգացման կենտրոն», «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» և այլն։

Արշավի շրջանակներում 2023թ․ հունիսի 17-ին Գյումրիում տեղի կունենա առաջին համայնքային հանդիպումը (Townhall meeting), որի ընթացքում ներկայացվելու է Հայաստանում ցավի կառավարման և պալիատիվ (ամոքիչ) խնամքի հասանելիությունը և քննարկվելու են խոչընդոտներն ու խնդիրները։

Համայնքային հանդիպման թիրախային լսարանն են Շիրակի և Արագածոտնի մարզերում գործող ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, առողջապահական, սոցիալական և մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող ջատագովներ, սոցիալական աշխատողներ։

Հանդիպումը նախատեսված չէ բուժանձնակազմի համար։

Եթե պատկանում եք վերը նկարագրված խմբերին և ցանկանում եք մասնակցել համայնքային հանդիպմանը, խնդրում ենք լրացնել կարճ հարցաշար  https://forms.gle/16N4zni9531KpJtB6՝ որոշակի տեղեկություններ տրամադրելով Ձեր ունեցած փորձառության և ընթացիկ գործունեության մասին։

Այդ տեղեկությունները կօգնեն մեզ գնահատել ներկայացված հայտերը և մասնակցությունը հաստատելու մասին տեղեկացնել՝ Ձեր նշած էլ․փոստի հասցեին նամակ ուղարկելով։

Մասնակցության հայտ կարող են լրացնել ՀԿ-ների ներկայացուցիչներ և անհատներ։ Կարևոր է ներկայացնել համապատասխան փորձառությունը։

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք նամակ ուղարկել ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի [email protected] էլ․հասցեին։

Մասնակցության հայտերը ներկայացվում են միայն առցանց այս հարցաշարի միջոցով, լրացնելու վերջնաժամկետը՝ 2023թ․ հունիսի 16։

 

Back to top button