ՄիջազգայինՆորություններ
Խերսոնի շրջանի ավելի քան 6000 բնակիչ տարհանվել է հեղեղված բնակավայրերից

Խերսոնի շրջանի ավելի քան 6 հազար բնակիչ, այդ թվում՝ 235 երեխա, տարհանվել է շրջանի հեղեղված բնակավայրերից։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։
«Հունիսի 10-ի առավոտյան Նովոկախովսկի քաղաքային, Խերսոնի մարզի Ալյոշկինսկի և Գոլոպրիստանսկի մունիցիպալ շրջաններից ավելի քան 6000 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 235 երեխա և 81 սահմանափակ շարժունակություն ունեցող մարդ»,- գրել է Սալդոն։
Նահանգապետի պաշտոնակատարի խոսքով՝ ավելի քան 1,7 հազար տարհանվածներ տեղավորվել են ժամանակավոր կացարաններում, 32 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Իշխանությունների տվյալներով՝ արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 795 մարդ, 344 միավոր տեխնիկա։