ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ դատախազությունը Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրել 38 կետով

ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը հրապարակել է մեղադրական եզրակացություն, որում ասվում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 38 կետով, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերին առնչվող գաղտնի փաստաթղթերը թաքցնելու համար, հայտնում է ABC-ն։

Ըստ «ՌԻԱ Նովոստիի», երդվյալ ատենակալների «մեծ ժյուրիի» կողմից հաստատված մեղադրանքների ցանկը պարունակում է 31 կետ, այդ թվում՝ «ազգային պաշտպանությանը վերաբերող տեղեկատվության կանխամտածված պահպանումը», «արդարադատությանը խոչընդոտելուն միտված դավադրությունը», «փաստաթղթերը կամ ձայնագրությունները թաքցնելը», «կեղծ հայտարարություններ և ցուցմունքներ տալը»:

Ըստ գործակալության, յուրաքանչյուր հոդված նախատեսում է պատիժ՝ երկարաժամկետ ազատազրկման՝ մինչև 20 տարի ժամկետով։

Back to top button