Նորություններ

Լիլիթ Մակունցը Լուիս Ալմագրոյին է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

Հունիսի 8-ին դեսպան Մակունցը հանդիպել է Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ։

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանն ու գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՊԿ անդամ պետությունների միջև առևտրային և տնտեսական կապերը խորացնելու շուրջ։

Դեսպանը Լուիս Ալմագրոյին ներկայացրել է Հայաստանում և տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացի վերաբերյալ։

Back to top button