ՆորություններՍպորտ

De Telegraaf․ Այաքսը պաշտոնական առաջարկ է արել Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ

«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է De Telegraaf-ը։

Բացի այդ, հոլանդական ակումբի մարզական տնօրեն Սվեն Միսլինտատը կապ է հաստատել այն գործակալության հետ, որը ներկայացնում է Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին։

Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի գումարը կարող է հասնել 9 միլիոն եվրոյի։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Սպերցյանի նկատմամբ իտալական «Միլանի» ու «Ֆիորենտինայի» և գերմանական մի շարք թիմերի հետաքրքրության մասին։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

armsport.am

Back to top button