ՆորություններՍպորտ

Դե Բրույնեն գնահատել է «Մանչեսթեր Սիթիի» և «Ինտերի» հնարավորությունները ՉԼ-ի եզրափակիչում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հավասար է գնահատում թիմերի շանսերը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

«Անհնար է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հայտնվելը՝ լավագույնների թվում չլինելով: «Ինտերը» նվաճել է Իտալիայի գավաթն ու վերջին շրջանում հաղթել գրեթե բոլոր խաղերում: Նրանք յուրատեսակ խաղաոճ ունեն, ու մենք չպետք է ցուցաբերենք չափից շատ ինքնավստահություն: Կարծում եմ՝ հնարավորությունները հավասար են: Հեշտ հանդիպում չի լինի մեզ համար»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում: Միլանյան գրանդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ:

 

 

 

Back to top button