ՆորություններՍպորտ

«Մխիթարյանի համաստեղություն. ճանապարհը շարունակվում է». «Ինտերը» տեսանյութ է հրապարակել

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից Միլանի «Ինտերը» Թվիթերում Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հրապարակել է տեսանյութ, որտեղ հայ կիսապաշտպանի մարմնի դիրքը իտալական Միլանի դեմ ՉԼ-ի կիսաեզրափակիչի առաջին խաղում խփած գոլի դրվագում պատկերված է համաստեղության տեսքով:

«Մխիթարյանի համաստեղություն: Ճանապարհը շարունակվում է. հայ ֆուտբոլիստը ժամանել է»,- գրված է տեսանյութին կից:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մայիսի 16-ին վնասվածք էր ստացել իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել 44-րդ րոպեին։ Ախտորոշվել էր ձախ ազդրի մկանային լարվածություն: Հայաստանի հավաքականի նախկին ավագը հունիսի 7-ին ամբողջությամբ ավարտել է վերականգնողական գործընթացը և շարք է վերադարձել:

«Մանչեսթեր Սիթի» — «Ինտեր» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում: Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ:

Back to top button