ՆորություններՍպորտ

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Ուելսի խաղից առաջ

Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսեց մարզական հավաքը: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն առաջին մարզումն անցկացրեց:

Հայաստանի հավաքականը հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, կանցկացնի բաց մարզում, որին կարող են ներկա գտնվել երկրպագուները և մեդիայի ներկայացուցիչները, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Ազգային թիմը մարզական հավաքը կավարտի հունիսի 14-ին, իսկ երկու օր անց Կարդիֆում ուժերը կչափի Ուելսի հավաքականի հետ:  Հայ ֆուտբոլիստները հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցեն լատվիացիների հետ:

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Թուրքիայի հավաքականին ու պարտվել 1-2 հաշվով: Այս խմբում ընդգրկված է նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը:

Տեսանյութը՝ ՀՖՖ-ի մամուլի ծառայության

Back to top button