Նորություններ

Պետդեպի ներկայացուցիչը նշել է այն 5 երկրները, որոնք օգնում են Ռուսաստանին չիպեր գնելու հարցում. Հայաստանն անմասն չէ

ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների հարցերով համակարգող Ջիմ Օ՛Բրայենը հայտնել է, որ առանցքային միկրոչիպերի և էլեկտրոնիկայի ներմուծումը Ռուսաստան հասել է այն մակարդակին, որը նկատվում էր մինչև արևմտյան պատժամիջոցների ներդրումը, գրում է Politico-ն։

Պետքարտուղարության ներկայացուցիչը վստահ է, որ դա հնարավոր է դարձել եվրոպական ընկերությունների կողմից երրորդ երկրներին չիպերի, պրոցեսորների և ինտեգրալ սխեմաների վաճառքի շնորհիվ, որոնք դրանք վերավաճառում են Ռուսաստանին։

Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին օգնում են հինգ երկրներ՝ Թուրքիան, Ղազախստանը, Վրաստանը, Հայաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Օ՛Բրայենն ընդգծել է, որ թվարկված բաղադրիչներն անհրաժեշտ են ժամանակակից զենքերի արտադրության համար, ուստի Վաշինգտոնը փորձում է սահմանափակել մատակարարումը։

Back to top button