Նորություններ

ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են, գլխին 8 կար են դրել. գյուղացիները շրջափակել են պաշտոնյայի տունը

ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են, նրա գլխին 8 կար են դրել բժիշկները: Այս մասին  մասին  NEWS.am-ին հայտնեց ակցիայի մասնակից Արագածավանի բնակիչներիկց մեկը, որը նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային:

«Ճանապարհը այս պահին բացել ենք, գյուղացիները պաշտոնյայի տունն  են շրջապատել, այստեղ մեծ թվով ոստիկաններ են տան մոտ կանգնած: Մենք պահանջում ենք, որ պաշտոնյան գա եւ մեզ բացատրի, թե ինչու է նման կերպ վարվել, ինչու է ծեծել երիտասարդին»,-ասաց վրդովված արագածավանցին:

Ավելի  վաղ հայտնել էինք, որ  լարված իրավիճակ է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում, գյուղացիները ճանապարհ են փակել՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյանյին, ով հարվածել եւ գազ էր փչել Արագածավանի բնակիչ երիտասարդ տղայի դեմքին:

Գյուղացիների հետ բանակցություններ են վարել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը:

 

Back to top button