ՆորություններՍպորտ

Չեմ վերադառնա «Բարսելոնա», տեղափոխվում եմ «Ինտեր Մայամի». Մեսսի

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կշարունակի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում։

«Ես չեմ վերադառնա «Բարսելոնա», տեղափոխվում եմ «Ինտեր Մայամի»։ Տրանսֆերը դեռ 100 տոկոսով փակ չէ, բայց որոշումն ընդունվել է, մնում են մանրուքներ։ Ես առաջարկներ ունեի եվրոպական ակումբներից, բայց Եվրոպայում ցանկանում էի խաղալ «Բարսելոնայում»։ Դա տեղի չունեցավ։ Խնդիրը միայն գումարը չէ, այլապես կընդունեի առաջարկ Սաուդյան Արաբիայից»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռանալուց հետո արգենտինացի ֆուտբոլիստն ուներ ազատ գործակալի կարգավիճակ։

Back to top button