ՆորություններՍպորտ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն այցելել է «Հոմենեթմեն Գլենդել Արարատ» ակումբ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն ԱՄՆ–ի Գլենդել քաղաքում այցելել է «Հոմենեթմեն Գլենդել Արարատ» մարզական ակումբ, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

«Հոմենեթմեն Գլենդել Արարատի» ղեկավարներն Նազարյանին ներկայացրել են ակումբի գործունեությունը և շրջայց են կազմակերպել կառույցի ներսում։ Ակումբի կայացման գործում մեծ ներդրում ունեցած Արմիկ Աբրահամյանը նշել է, որ ակումբն ունի շուրջ 2000 անդամ և ակտիվ գործունեություն է ծավալում հայապահպանության գործում։ Այս տարի հայկական ակումբը նշելու է հիմնադրման 40–ամյակը։

Նազարյանը շնորհակալություն է հայտնել մարզական ակումբի ղեկավարներին ծավալուն աշխատանքներ իրականացնելու համար՝ նշելով, որ «Հոմենեթմեն Գլենդել Արարատի» մի շարք ներկայացուցիչներ հաջող ելույթներ են ունենում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին և 17-ին բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լոս Անջելես քաղաքում ընկերական հանդիպումներ կանցկացնի Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ։ Հայաստանի հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի հաղթող է:

Back to top button