Նորություններ

Թզի օգտակար հատկությունները մարդու օրգանիզմի համար

Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները թզի մեջ հայտնաբերել են մարդու օրգանիզմի համար օգտակար հատկություններ.  այն նվազեցնում է տագնապն ու անհանգստությունը, բարելավում  հիշողությունն ու մարսողությունը, գլյուկոզայի հոմեոստազը : Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում:

Դարեր շարունակ մարդիկ թուզը համարում են արժեքավոր պտուղ, որն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ օրգանիզմի համար։ Թուզը պարունակում է տարբեր օգտակար բաղադրիչներ՝ վիտամիններ, օրգանական թթուներ, հանքանյութեր, ամինաթթուներ, սննդային մանրաթելեր և պոլիֆենոլային միացություններ։ Սակայն, ինչպես նշում են հետազոտության հեղինակները, այդ պտղի օգտակար հատկությունները հաճախ անտեսվում են։

Հեղինակները որոշել են գնահատել թզի օգուտը մարդու առողջության համար։ Դրա համար նրանք ուսումնասիրություն են անցկացրել:

Արդյունքները ցույց են տվել, որ թզի տերևի թուրմը կարող է դրական ազդեցություն ունենալ I և II տիպի շաքարախտով հիվանդների վրա՝ բարելավելով գլյուկոզայի հոմեոստազը։

Գիտնականները նաեւ պարզել են, որ թուզը հակաբորբոքային եւ հակաօքսիդանտ հատկություն ունի։ Մկների սննդակարգում 4% թուզ ավելացնելը կարող է կանխել հիշողության խանգարումը և անհանգստությունը: Բացի այդ, հնարավոր է եղել ֆիքսել թզի դրական ազդեցությունը գրգռված աղիների ախտանիշների վրա։

Պտուղների միջուկը նաեւ քրտնարտադրության և ջերմիջեցնող հատկություն ունի։ Բացի այդ երկաթի պարունակությունը թզի պտուղներում ավելի շատ է, քան խնձորի մեջ, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում երկաթի պակասություն ունեցող մարդկանց։

Թզի հյութը օգտակար է նաև մկանային և հոդային ցավերի, մաշկի հիվանդությունների, երիկամների և միզասեռական օրգանների քարերի, լյարդի մեծացման և ցավերի ժամանակ։

Back to top button